Փերսա գյուղում գայլերը հարձակվել են հորթերի վրա

Ախալցխայի շրջանի Փերսա գյուղում գայլերը հարձակվել են հորթերի վրա։ Գայլերը Փերսայում հոշոտել են երկու հորթ:
Փերսա գյուղի բնակիչները գայլերին վերջին շրջանում շատ հաճախ նկատել են սկսել գյուղի ծայրամասերում:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն ստացվեց, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում գայլերը հոշոտել են հորթի։ Վերջին շրջանում գայլերի հարձակումները հորթերի եւ գառների վրա հաճախակի են դարձել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Անցյալ տարի նույնիսկ գրանցվել էր մարդկանց վրա գայլի հարձակման դեպք։