Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է 3-ով և կազմել 735

Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է 3-ով և կազմել 735: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 20-ով և դարձավ 557:
3076 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 200 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ։