Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք:
Մահացել է 75-ամյա տղամարդ է Մուշեւան գյուղի բնակիչ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով մահացածը ուներ թոքերի խրոնիկ հիվանդություն:
Վրաստանում սա կորոնավիրուսից 13-րդ մահն է:
Հունիսի 3-ի առավոտյան դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է 4 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 800: Ապաքինվածների թիվը կազմում է 640, որոնցից 6-ը այսօր են ապաքինվել: