Վրաստանի նախագահն առաջարկել է պարզեցնել երկքաղաքացիության ստանալու օրենսդրությունը

Արտերկրում բնակվող վրացիների համար դժվար է քաղաքացիության ձեռքբերումը, եւ դա պետք է ուղղվի», — Վրաստանի խորհրդարանում հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի խորհրդարանը 2017 թ. սեպտեմբերին ընդունեց սահմանադրական փոփոխություններ արգելում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիությունից զրկելը եթե անձը նախքան այլ երկիր քաղաքացիություն ստանալը տեղեկացրել է Վրաստանի իշխանություններին այդ մասին: Փոփոխությունները ուժի մեջ են մտել 2018 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո:
«Արտագաղթածների համար, հատկապես արտասահմանում ծնված սերնդի համար, քաղաքացու կարգավիճակը կարեւոր է հայրենիքի հետ հաղորդակցվելու առումով: Ցավոք, պետք է նշեմ, որ երկքաղաքացիության հետ կապված սահմանադրական փոփոխությունը գործնականում դեռ պարզեցված չէ, ինչպես սպասվում էր: Այժմ մենք համագործակցում ենք Արդարադատության նախարարության հետ `հետագայում պարզեցնելու գաղափարի հիման վրա քաղաքացիության վերականգնման եւ պահպանման ընթացակարգերը», — ասել է Զուրաբիշվիլին, առաջին անգամ խոսելով երկրի խորհրդարանում Վրաստանի նախագահի պաշտոնում:
Ներկա օրենսդրության համաձայն հնարավոր է Վրաստանի քաղաքացիությունը պահպանել, եթե նախքան այլ երկրի անձնագիր ստանալը անձը համաձայնություն է ստանում Վրաստանի իշխանություններից: Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ցանկացած դեպքում արգելվում է անձին վրացական քաղաքացիությունից զրկել:
Akhaltskha.Net