Սամցխե-Ջավախքում բացվելու է տեխզնման երեք կենտրոն

Բորժոմիում, Ախալքալաքում եւ Ախալցխայում բացվելու է մեքենաների տեխնիկական զննության կենտրոններ: Ինչպես հայտարարում են Տնտեսության նախարարության հավատարմագրման ազգային կենտրոնում՝ Բորժոմիում եւ Ախալքալաքում այս կենտրոնները բացվելու են փետրվարի սկզբին, իսկ Ախալցխայում Թբիլիսիից կգա մեկ շարժական կենտրոն:
Լրացուցիչ կենտրոնների բացման կարիքը առաջացավ վարորդների տեխնիկական զննության համար առաջացած հերթերի պատճառով:
Հավատարմագրման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Մալխազ Խարեբավաի խոսքերով երկու շաբաթվա ընթացքում ամբողջ Վրաստանում բացվելու են մոտ 20 լրացուցիչ կենտրոններ:
Akhaltskha.Net