Սամցխե-Ջավախքի բուժօգնության կենտրոններում աճել է սեզոնային գրիպից դիմորդների թիվը սակայն H1N1 վիրուսը չի հայտնաբերվել

Ամբողջ Վրաստանի տարածքով աճել է H1N1 վիրուսի վարակի դեպքերը: Ըստ մասնագետների հայտարարության՝ դրա պատճառը սեզոնային գրիպն է: Աճել է նաեւ շտապ բուժօգնության կանչերի քանակը: Ավելի կոնկրետ՝ գրիպի վիրուսի հետ կապված 24 ժամվա ընթացքում եղել է մոտ 400 զանգ:
Չնայած հիվանդության աճի, բժիշկները համաճարակի վտանգ չեն տեսնում: Ինչպես հայտարարում է առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն՝ ամեն 100 000 բնակչից 221 դեպք է գրանցվում, իսկ համաճարակի վտանգ կլինի, երբ դեպքերի թիվը կհասնի 450-ի:
Սամցխե-Ջավախքում նույնպես աճել է հիվանդանոց դիմորդների թիվը, բայց դեռ H1N1 վիրուս շրջանում գրանցվել չէ: Իսկ դիմորդների թվի աճը մեր շրջանում տագնապալի չէ, քանի որ դա միշտ այսպիսին եղել է այս տարվա եղանակին:
Առողջապահական հաստատությունները կոչ են անում, վիրուսի ախտանշանների հայտնաբերման դեպքում պարտադիր դիմել բուժօգնության:
Akhaltskha.Net