ՋԱՀ-ը նոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

ՋԱՀ-ը նոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

2018թ. դեկտեմբերի 5-ին «Ջավախքին աջակցություն հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:

Տեղեկացնում ենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ՋԱՀ-ի փոխտնօրեն Սամվելը Մկոյանը նշանակվել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Սամվել Մկոյանը` ծնունդով Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից, կանգնած է եղել ՋԱՀ-ի հիմնադրման ակունքներում և հիմնադրամի գործունեության 5 տարիների ընթացքում ստանձնել է գրասենյակի ղեկավար-իրավաբանի, այնուհետև գործադիր տնօրենի տեղակալ/փոխտնօրենի պաշտոնը:

Կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդ

10 Դեկտեմբեր 2018