Ուսանող ջավախքցին իր հետ բերում է ոչ թե 25, այլ 50 կգ՝ 1 պարկ կարտոֆիլ. Շիրակ Թորոսյանը՝ Փաշինյանին

1in.am-Այ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քննարկվում է Կառավարության ծրագրի նախագիծը:
Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուսանող ջավախքցին իր հետ բերում է 1 պարկ կարտոֆիլ՝ 50 կգ, ոչ թե 25 կգ, և նա ստիպվսծ է լինելու քաշքշուկի և մաքսազերծման խնդիրների առաջ կանգնել»,- վարչապետին դիմելով՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորի կարծիքով՝ այս ուղղությամբ պետք է գտնել որոշակի լուծումներ:
Վարչապետն ի պատասխան ասաց, որ հիմա էլ կարտոֆիլն ենք 50-50կգ՝ ֆուռերով ներկրելու հնարավորություն ստեղծելու. «Փորձը ցույց է տալիս, որ մեր վստահությունը խաթարեցին»:
Շիրակ Թորոսյանը վստահեցրեց՝ այն, ինչ կատարվում է Բագրատաշենի մաքսակետում, հաստատ չի կատարվելու Բավրայի մաքսակետում:
Մանրամասները՝ տեսանյութում: