Ուսանողները մեկնել են կաթողիկոս պատրիարքի մոտ օրհնություն ստանալու նպատակով

Մարտի10 –ին Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II օրհնել է պետության տարբեր շրջանների համալսարաններից ժամանած ուսանողներին: Երիտասարդներին օրհնության մեկնումը կազմակերպված էր ուսանողական ինքնակառավարման կողմից: Սամցխե-Ջավախքի համալսարանից Թբիլիսի են մեկնել մոտ 300 ուսանող:
Վրաստանի տարբեր մասերից Թբիլիսի ժամանած ուսանողները հավաքվել էին Հավլաբարի մետրոյի մոտ, որտեղից մեկնարկել է երթ դեպի Սամեբա տաճարը, որտեղ եւ նրանք ստացել են Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II օրհնությունը: