Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը
		02.04.2022 . Միջազգային


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է NBC NEWS-ի լրագրող Կլաուդիո Լավանգան, որը Մալթա մեկնող ինքնաթիռում քահանայապետին հարցրել է, թե արդյոք նա կմեկնի՞ Կիև:

«Այո՛, այդ առաջարկը սեղանին է»,- ասել է սրբազան քահանայապետը:

Նախորդ ամիս Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և ուկրաինացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ նամակներ էին հղել Ֆրանցիսկոս Պապին՝ Ուկրաինա այցելելու հրավերով:

Մինչ այդ Հռոմի Պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը: