Հանրային դպրոցներում դասերի մեկնարկը հետաձգվել է մինչեւ հունվարի 19-ը

Հանրային դպրոցներում դասերի մեկնարկը հետաձգվել է մինչեւ հունվարի 19-ը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորհուրդ է տալիս դպրոցներին ուսումնական ընթացքը հետաձգել մինչեւ հունվարի 19-ը:

«Չնայած որ գրիպով վարակվածների թիվը չի հասել համաճարակի,  կարծում ենք նպատակահարմար կլինի  գրիպի վարակի կանխարգելման նպատակով  հանրային միջնակարգ հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա  ձմեռային արձակուրդները հետաձգվեն մինչեւ հունվարի 19-ը: Այս ժամանակահատվածում կրկին կտեղեկանանք առկա իրավիճակին մասին:

Գրիպի վարակի կանխարգելման նպատակով, ուսումնական հաստատություններին խորհուրդ է տրվում դպրոցի շենքերում անցկացնել հատուկ մաքրման աշխատանքներ, իսկ ուսումնական ընթացքի վերականգնումից հետո սիստեմատիկ թաց տարբերակով  հավաքել  դասասենյակները եւ միջանցքները, համապատասխան նյութերով մշակել նստարանները եւ այլ դպրոցական կահույքները»,- նշված է հայտարարությունում, որը  նախարարությունը հայտարարել է հունվարի 9-ին:

Akhaltskha.Net