Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ.
Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Անսահման կարեւոր է, որ մեր ժողովրդի համար այս բարդ ու նշանակալից օրը մենք բոլորս լինենք միասին:
Ապրիլի 23-ին ժամը 19:30-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած ջահերով երթը:
Ապրիլի 24-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունենալիք Պատարագից հետո տեղի է ունենալու հիշատակի ու պահանջի երթ դեպի խաչքար-հուշակոթող նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Զորի Զորյանի անվան երիտասարդական միություն