Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին ԿԸՀ-ի նախագահի պաշտոնին կրկին հաստատվեց Թամար Ժվանիան: ԿԸՀ-ի անդամները նախագահ ընտրեցին փակ քվեարկությամբ: Ժվանիան ստացավ 8 ձայն, նրա հակառակորդ Վլադիմեր Բոժաձեն՝ 1 ձայն:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 21-ին ներկայացրեց ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներ Թամար Ժվանիաին, Մարիամ Շելեգիային եւ Վլադիմեր Բոժաձեին:
Թամար Ժվանիան 2013 թվականից ղեկավարում է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նա վերջին չորս ամիսների ընթացքում, նախընտրական ժամանակահատվածում վաստակել է 80 750 լարի: