Էրբիլի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքի սահմաններից դուրս գտնվող տեղանքից

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք էրբիլի ուղղությամբ 12 բալիստիկ հրթիռ է արձակվել Իրաքի սահմաններից դուրս գտնվող տեղանքից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քուրդ պաշտոնյաներին:
ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումը գործել են Իրանից: Ընդ որում՝ գործակալության աղբյուրն այդ մասին որեւէ հավելյալ տեղեկատվություն չի ներկայացրել:
Բացի այդ, ոչ ոք չի հայտարարել տեղի ունեցածի համար իր պատասխանատվության մասին: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը դա «զարհուրելի հարձակում» է անվանել, ընդ որում՝ նշելով, որ ամերիկացիներից ոչ մեկը չի տուժել եւ Էրբիլում ԱՄՆ-ի կառավարական օբյեկտներին որեւէ վնաս չի հասցվել:
Իրաքի պետական հեռուստատեսությունը նույնպես հայտնել է, որ Իրաքի սահմաններից դուրս գտնվող տեղանքից արձակված 12 հրթիռներն ընկել են Էրբիլում:
Ամերիկյան զորքերը, որոնք տեղակայված են Էրբիլի միջազգային օդանավակայանի համալիրում, նախկինում ենթարկվել են հրթիռակոծության եւ անօդաչուների հարձակման, որի առնչությամբ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք մեղադրում են Իրանին աջակցող ապստամբների խմբերին, սակայն այդպիսի հարձակումներ վերջին ամիսներին չեն եղել:
«Վերջին անգամ բալիստիկ հրթիռներն արձակվել են ամերիկյան զորքերի ուղղությամբ 2020թ. հունվարին. դա Իրանի վրեժն էր, քանի որ այդ ամսվա ընթացքում ավելի վաղ Բաղդադի օդանավակայանում սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին»,-նշում է գործակալությունը:
2020թ. հարձակման հետեւանքով ամերիկացի որեւէ զինծառայող չէր զոհվել, սակայն շատերը գլխի վնասվածքներ էին ստացել: