Երեւանում բացվեց Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Հունիսի 8-ին Երեւանի Նկարիչների միության սրահում բացվեց արմատներով Ախալցխացի Վիկտոր Հովհաննիսյանի հոբելյանական ցուցահանդեսը «Եռապատկեր» թեմայով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին բազմաթիվ մտավորականներ ու արվեստասերներ Ջավախքից ու Երեւանից։
Նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի խոսքերով ինքը ամեն օր ներկա է լինելու ցուցասրահում եւ դիմավորելու է բոլոր այցելուներին պատասխանելու է նրանց հարցերին ու լսելու նրանց կարծիքները։
«Ցուցահանդեսում ներկայացված են հիմնականում նոր նկարներ։ Բացմանը ներկա էր արվեստասեր հասարակությունը իմ դասախոսների հետ միասին։ Բացման խոսքով հանդես եկավ Հովհաննես Այվազյանը շատ իմաստալից բովանդակությամբ։ Նա ներկայացրեց ինձ որպես իսկական Ախալցխացի։ Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Սյուզաննա Փիլոսանը, ով իմ գրքի նախաբանի հեղինակն է։ Պետք է ասեմ, որ ցուցահանդեսը բավականին մարդաշատ էր եւ այնտեղ ներկա էր մեր երկրի արվեստասեր հասարակությունը»։