- NEWS
- Աբասթուման
- Ադիգեն
- Ադրբեջան
- Ախալցխա
- Ախալքալաք
- Առողջապահություն
- Ասպինձա
- Արցախ
- Բորժոմի
- Թուրքիա
- Իրավունք
- Ծալկա
- Կրթություն
- Հայ-վրացական հարաբերություններ
- Հայաստան
- Հայկական հարց
- Հասարակություն
- Հարցազրույց
- Հոգեւոր
- Մշակույթ
- Նինոծմինդա
- Պատմություն
- Ռուսաստան
- Սամցխե-Ջավախք
- Սպորտ
- Սփյուռք
- Վերլուծական
- Տնտեսական
- Քաղաքական
- Քրեական
Ենս Ստոլտենբերգ. Ես անհամբերությամբ սպասում եմ ավելին անել ՆԱՏՕ-ի գործընկերների համար, այդ թվում՝ Վրաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի համար, որոնք խոցելի են Ռուսաստանի կողմից բխող վտանգի նկատմամբ 05.04.2022 . Վրաստան
Media Analytic Centre 3 տարի ago
Ես ակնկալում եմ, որ մենք նաև կորոշենք ավելին անել ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների համար, ովքեր խոցելի են Ռուսաստանի սպառնալիքների և ներխուժումների նկատմամբ, ներառյալ Վրաստանը և Բոսնիա և Հերցեգովինան, – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է քաղաքական և գործնական աջակցության ակտիվացման կարևորությունը։
«Ակտիվացնելով քաղաքական և գործնական աջակցությունը՝ մենք կարող ենք օգնել մեր գործընկերներին ամրապնդել դիմադրողականությունը և կանխել ապագա ցանկացած ագրեսիա», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ում հանդիպում է տեղի ունենալու, որին ելույթ է ունենալու Ուկրաինայի արտգործնախարարը, միաժամանակ հանդիպմանը կմասնակցի Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։
«Մեզ կմիանա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան, ով մեզ տեղյակ կպահի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մոսկվայի հետ բանակցություններին։ Ֆինլանդիան, Շվեդիան, Վրաստանը և Եվրամիությունը կմասնակցեն հանդիպմանը, և մեզ կմիանան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ՆԱՏՕ-ի գործընկերները՝ Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Կորեան»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։
Աղբյուր՝ 1tv.ge: