«Գյուղի աջակցության» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախք է այցելել ԱԳՆ նախարար Դավիթ Զալկալիանին

Այսօր «Գյուղի աջակցության» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախք է այցելել ԱԳՆ նախարար Դավիթ Զալկալիանին: Նախարարը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի եւ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ «Գյուղի աջակցության» ծրագրի շրջանակներում անցկացրել է հանդիպում Բակուրիանիում տեղի բնակչության հետ:
Բնակչության կողմից ներկայացված առաջարկներից ձայների մեծամասնությամբ ընտրվեց Բակուրիանիում երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման նախագիծը:
Քվեարկությունից հետո ղեկավարները բնակչությունից ստացան տեղեկություն նրանց կարիքների մասին: Նշվեց նաեւ այն նախագծերը, որոնք այս տարի պիտի իրականացվի Բակուրիանիում՝ կառուցվելու է նոր մանկապարտեզի շենք, կավարտվի Բակուրիանիի ճանապարհի շինությունը նաեւ ակտիվորեն կշարունակվի ճանապարհային եւ այլ տիպի ենթակառուցվածքային նախագծերը: