Գյուղերի աջակցության նախագծով մինչեւ մարտի մեկը բնակիչները ինքնուրույն որոշելու են իրենց գյուղի առաջնահերթությունները

Ադիգենիի եւ Նինոծմինդայի շրջանների գյուղերում մեկնարկեցին ընդհանուր նիստերի անցկացման գործընթացները: Տեղի բնակիչները մինչեւ մարտի մեկը ինքնուրույն որոշելու են, թե ինչի համար են ծախսելու շրջանային նախագծերի իրականացման համար նախատեսված գումարները:
Առաջին նիստերից մեկը անցկացվեց Ադիգենի շրջանի քաղաք Աբասթումանիում, որին ներկա էր շրջանային վարչության նախագծերի համակարգի ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն:
Բնակչության կողմից ներկայացրած երեք առաջարկից ձայների մեծամասնությամբ ընտրվեց նախադպրոցական հաստատությունում վերանորոգման աշխատանքների անցկացման ծրագիրը:
Ինչ վերաբերվում է Նինոծմինդայի Գանձա գյուղին՝ բնակչության մեծ մասը այնտեղ ընտրեց խմելու ջրի համակարգի վերանորոգման նախագծի իրականացումը: Տվյալ նիստին ներկա էր Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մաժորիտար պատգամավոր Հենզել Մկոյանը:
Գյուղերի բնակչության կողմից ընտրված նախագծերը հաստատելու համար դրանք փոխանցվեցին շրջանների սակրեբուլոներին: Ըստ գյուղի աջակցության նախագծի՝ ֆինանսավորվելու են շրջաններում փոքր ենթակառուցվածքային նախագծերը, իսկ 5-10 000 լարի գումարը կբաշխվի ըստ բնակչության թվի:
Շրջանի բնակիչները մինչեւ մարտի մեկը որոշելու են թե ինչի համար են ծախսելու շրջանային նախագծերի իրականացման համար նախատեսված 324 000 լարի գումարը:
Akhaltskha.Net