Բիձինա Կուլումբեգով. Բաց տարածքներում դիմակ կրելը պետք է վերացվի

Բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը պետք է վերացվի, Facebook-ում գրել է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները ցանկության դեպքում կարող են դիմակ կրել, սակայն չկրելու համար տուգանքներ չպետք է լինեն։
«Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է միանգամից 10 դիմակ կրել, դա կանխելու կարիք չկա, բայց դրանք չկրելու համար չպետք է տուգանքներ լինեն»,- գրում է Կուլումբեգովը։
Հիշեցնենք, որ փետրվարին միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն չէր բացառել, որ Վրաստանում դիմակ կրելու պարտավորությունը կարող է վերացվել։
Ինչպես նշել է Ջիբրաձեն համակարգող խորհրդի նիստից հետո, հենց երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, դիմակ կրելու հարցը կվերանայվի։