Արցախում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Ադրբեջանական զինուժի գնդակոծության հետեւանքով Խրամորթ գյուղի քաղաքացիական բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Ասկերանի շրջանային վարչությունից։
Այսօր ժամը 10:35-ին, իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակված նռնականետից մեջքից վիրավորվել է 1971 թվականին ծնված Սուրեն Բաղդասարյանը։ Ականը պայթել է տան բակում.
Տղամարդուն անմիջապես տեղափոխել են բուժհաստատություն։ Նրա կյանքին ոչինչ չի սպառնում։