Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Վրաստանում 12-րդ դասարանցիների համար այս տարի դպրոցի ավարտական քննություններ չեն անցկացվելու:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վարչապետի խոսքերով կրթության համակարգի բարեփոխումները կառավարության համար հիմնական առաջնահերթություն են հանդիսանում:
Հիշեցնեմ, որ կրթության նախարարությունը հունվարի 28-ին հայտարարել էր ատեստացիոն քննությունների հետ կապված փոփոխությունների մասին, ինչը նախատեսում էր 11-րդ դասարանցիների քննությունների չեղարկում: Տվյալ հարցը հասարակության շրջանում առաջացրեց հակասական վերաբերմունք, քանզի շատերը պահանջում էին, որպեսզի քննությունները վերացվեին նաև 12-րդ դասարանցիների համար: Գաղափարը հետեւյալն է, որ աշակերտը կենտրոնանա ուսուցման ծրագրի վրա եւ ոչ թե իր ժամանակը ծախսի քննության պատրաստվելու համար:
Akhaltskha.Net