ԱՄՆ Սենատը Պուտինին միաձայն հայտարարել է պատերազմական հանցագործ

ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ է անվանել։
«Մենք բոլորս՝ դեմոկրատներն ու հանրապետականները այս պալատում, միասին հայտարարում ենք, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների պատասխանատվությունից», — քվեարկությունից առաջ ասել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
Reuters-ը մանրամասնում է, որ սա «միասնության հազվագյուտ դրսեւորում է խորապես պառակտված Կոնգրեսում»:
Փաստաթղթում նշվում է, որ Սենատը խստորեն դատապարտում է «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները», որոնք իրականացվել են Ռուսաստանի զինված ուժերի կողմից Պուտինի գլխավորությամբ։ Նա միջազգային քրեական դատարաններին կոչ է անում հետաքննել Պուտինին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդին և ռազմական ղեկավարներին հնարավոր ռազմական հանցագործությունների համար։
Բանաձեւը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը։