Ախալցխայում ամեն մեկը պատրաստ էր խնջույքի սեղանից վեր կենալ և վազել մարտի. «Հայու տեսակ»

Ախալցխայում ամեն մեկը պատրաստ էր խնջույքի սեղանից վեր կենալ և վազել մարտի. «Հայու տեսակ»

Ախալցխայի ինքնապաշտպանական մարտերը տևել են 6 ամիս: Սկսվել են 1917 թվականի հոկտեմբերին և ավարտվել Սարդարապատից հետո՝ 1918 թվականի հունիսին: Մենք Ախլցխայի ինքնապաշտպանական մարտերի մասին շատ քիչ բան գիտենք. պատմագրությունը լռում է: Չկան ռազմավարական վերլուծություններ: Ինչպե ՞ս կարողացավ ախլցխալցին, անգամ մենշևիկների դավադրության պարագայում, պատերազմել 6 ամիս և չունենալ ոչ մի քաղաքացիական զոհ: Ամբողջ մարտերին 1000-ից քիչ զինվոր Է զոհվել: Քաղաքը չուներ կենտրոնական իշխանությունների աջակցությունը՝ ո՛չ հայկական, ո՛չ վրացական: Մոռացության էր մատնվել հայկական կուսակցությունների կողմից: Քաղաքը շրջակա 15 գյուղով ինքը որոշեց իր ճակատագիրը: Ժամանակը կգա և Ախլցխայի ինքնապաշտպանությունն իր ուրույն տեղը կունենա հայոց ռազմական պատմության մեջ: Ախլցխայի հերոսամարտի մասին «Հայու տեսակ» հաղորդման հեղինակ Գագիկ Գինոսյանը զրուցել է հնագետ, հուշարձանագետ, Ախլցխայի քաղաքացի Հակոբ Սիմոնյանի հետ:

Հաղորդումը տեսագրվել է 2019-06-11: Հասանելի է առանց բաժանորդագրության