Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն նվերներով այցելեց բարեգործական ճաշարան

Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն իր տեղակալ Ռուբեն Կարապետյանի եւ քաղաքապետարանի այլ ներկայացուցիչների հետ այսօր այցելեց բարեգործական ճաշարան: Ճաշարանում հյուրերը մարդկանց շնորհավորեցին գալիք Ամանորի եւ Սբ. Ծննդյան տոների առթիվ ու փոխանցեցին նվերներ:
«Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի շնորհավորենք ձեր գալիք Ամանորը եւ Սբ. Ծնունդը ու ձեզ փոխանցենք քաղաքապետարանի նվերները: Ցանկանում եմ ամենայն բարիք եւ առողջություն: Մենք միշտ ձեր կողքին ենք եւ միշտ հոգ կտանենք ձեզ համար,»- ճաշարանում հայտարարեց քաղաքապետ Զազա Մելիքիձեն:
Ամանորին ընդառաջ մթերքներով տոպրակներ ստացան 190 կարիքավոր անձինք: