Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ համալսարանի ռեքտոր Մակա Բերիձեն։
Հանդիպման շրջանակներում քննարկվեց համագործակցության ավելի խորացման եւ տարբեր ուղղություններով, հատկապես հանրային ծառայության շուրջ փորձի փոխանակման մասին։
Նշվեց, որ ապագայում քաղաքապետարանը ակտիվ ներգրավվելու է ուսանողական նախաձեռնություններում եւ նախագծերի իրականացման մեջ, շարունակվելու է առաջատար ուսանողների թոշակի ծրագիրը, կկազմակերպվեն միասնական գիտական կոնֆերանսներ եւ այլ գործողություններ։
«Ախալցխայում, որպես սահմանի մոտ շրջանում, համալսարանի առկայությունը մեծ նշանակություն ունի։ Դրա համար միասնական ուժերով պարտադիր է մասնագիտացված եւ մոտիվացված տեղական կադրեր բաց թողնելուց բացի, հոգ տանենք նրանց աջակցելու մասին»,-ասում է Զազա Մելիքիձեն։
Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էր քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն, տեղակալ Ռուբեն Կարապետյանը, համալսարանի ռեքտորի տեղակալ Մերաբ Բերիձեն, մշակույթի ծառայության տնօրեն Զազա Թամարաշվիլին եւ համալսարանի գիտական խորհրդի անդամ Մալխազ Լոմսաձեն։
Akhaltskha.Net