Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան չորս հոգի

Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան չորս հոգի

Հունիսի 30-ին Ախալցխայում նշում են Շալվա Ախալցիխելու տոնը։ Տոնի կապակցությամբ Ռաբաթ թաղամասում այսօր տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ։ Ռաբաթում տեղի է ունեցել Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհման ամենամյա պաշտոնական արարողությունը։

Այս տարի պատվավոր քաղաքացու կոչման համար ներկայացված էին 6 թեկնածուներ, որոնցից 4-ին տրվեց Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում։

Պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան Հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցի տարրական դասարանների պատվավոր ուսուցչուհի Մարիամ Կարապետյանը, Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի  տնօրեն, դասախոս Ցիուրի Լապաչին, Վրաց ուղղափառ եկեղեցու  Նեկրեսիի Մետրոպոլիտ Սերգին եւ Իզոլդա Ծիքարիշվիլին։