Ախալցխայի մի շարք հայկական գյուղերի ֆերմերներ բողոքում են իրենց արոտավայրերում այլ շրջաններից ոչխար բերելու առնչությամբ

Ախալցխայի 13 գյուղերի բնակիչները ստիպված օգնություն են խնդրում մարզային և քաղաքային իշխանություններից այն բանից հետո, ինչ Մառնեուլիի շրջանի ֆերմերները իրենց ոչխարներին բերել են իրենց արոտավայր: Տվյալ գյուղերի շարքում են հայկական Ծղալթբիլան, Մեծ եւ Փոքր Պամաճները, Ծուղրութը, Չեչերեկը, Ծինուբանը եւ այլն։
Գյուղացիների խոսքերով` այն տարածքը, որը որպես արոտավայր էր օգտագործվում իրենց գյուղերի կողմից, ավերվել է այլ մարզերից բերված այսպես կոչված թուշերի եւ ադրբեջանցիների ոչխարների եւ անասունների պատճառով: Տեղացիները ասում են, որ մոտ երեք շաբաթ առաջ նախ բերվել են խոշոր եղջերավոր անասուններ, ապա ` 12 000 ոչխար:
Գյուղացիներն նաեւ բողոքում են, որ ձմռանը չեն կարողանա ցորեն հավաքել: Բացի այդ, հոտը վնասել է գյուղերում խմելու ջրի համակարգը:
Այս խնդիրների առնչությամբ այսօր մոտ 60 տեղացի ֆերմերներ եւ գյուղերի բնակիչներ հավաքվել էին Սամցխե-Ջավախքի մարզպետարանի մոտ հանդիպում պահանճելով նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու հետ։ Մարզպետը արդեն տեղեկացվել է խնդրին եւ խոստացել համապատասխան աշխատանք տանել ստեղծված խնդրի կարգավորման վերաբերյալ։