Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում անցկացվեց ֆոկուս խմբերի հետազոտության արդյունքների ներկայացում

Դեկտեմբերի 12-ին Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը հասարակությանը ներկայացրեց տեղական գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության եւ տեղեկացված լինելու հետազոտության արդյունքը:
2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ կազմվեցին ֆոկուս խմբեր Ախալցխայի շրջանում:
Հետազոտության նպատակն էր տեղական կարիքների հետազոտումը, տեղական գործընթացներում քաղաքացիների տեղեկացված լինելու եւ ներգրավվածության մեխանիզմի ուսումնասիրումը:
Ինչպես նշում է Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի տնօրեն Մարինա Կուպատաձեն՝ ըստ հետազոտության արդյունքների շատ հարցերում համընկնում են տեղական իշխանությունների եւ բնակչության կարծիքները, թե ինչպես պետք է զարգանա Ախալցխան, ինչ խնդիրներ կան եւ ինչ մարտահրավերներ կան: Եվ բնակչությունը եւ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ նրանց պետք է համագործակցեն որոշումների կայացման ընթացքում:
Ուսումնասիրությունների հրապարակման ժամանակ բազմաթիվ կետերի ցանկում նշվեց նաեւ ազգային փոքրամասնությունների ներգրավածության պակասը տեղական ինքնակառավարման մարմիններում, որը հարցումների ժամանակ բարձրացվել էր հայկական կազմակերպությունների եւ հասարակության կողմից:
Տեղական ինքնակառավարությունը պատրաստ է համագործակցել հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցի հետ, որպեսզի առաջընթաց արձանագրվի միասնական համաձայնության հասնելու գործում:
Հետազոտության արդյունքների հրապարակումից հետո Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը մտադրված է աշխատել ոչկառավարական կազմակերպությունների, սակրեբուլոյի, քաղաքապետարանի եւ հասարակության այլ անդամների հետ, որպեսզի բնակչությունը եւ իշխանությունը մոտենան միմյանց եւ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում:
Akhaltskha.Net