Ինչպես այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ, Խատիա Մոիսծրափիշվիլին, այցի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ծրագրված է նաև նահդիպում Յունեսկոյի գլխավոր քարտուղարի և սենատի նախագահի հետ: Սալոմե Զուրաբիշվիլին անց է կացնելու նաև այլ կարևոր հանդիպումներ, ինչպես նաև հարցազրույց է տալու «Լե մոնդին» և «Ֆրանս 24»-ին:
Բացի այդ, նախագահը հանդիպելու է վրաց ուսանողների և վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 20-21-ին Վրաստանի նախագահը աշխատանքային այցով գտնվելու է Գերմանիայում: