Bank of Georgia էքսպրես մասնաճյուղում կողոպուտի մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել

Bank of Georgia էքսպրես մասնաճյուղում կողոպուտի մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Bank of Georgia էքսպրես մասնաճյուղում կողոպուտի մեղադրանքով երկու մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ձերբակալվածները  30-ն անց տղամարդիկ են։ Քննությամբ պարզվել է, որ ապրիլի 1-ի երեկոյան նրանք ավտոմատով և ատրճանակով ներխուժել են բանկի մասնաճյուղ։

Հարձակվողները, սպառնալով գանձապահ-օպերատորին, խլել են գումարը։ Անվտանգության աշխատակիցը փորձել է կանգնեցնել նրանց եւ ծառայողական զենքից կրակ է բացել։

Գողերը թեթեւ վնասվածքներ են ստացել, սակայն կարողացել են փախչել։ Նրանք նստել են մոտակայքում կանգնեցված մեքենան և ատրճանակով սպառնալով ստիպել վարորդին իրենց տանել նշված հասցե։

Մի քանի ժամում ոստիկաններին հաջողվել է պարզել մեղադրյալի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երկուսն էլ բերման են ենթարկվել։

Բնակարանում, որտեղ թաքնվել են ավազակները, ոստիկանները խուզարկությամբ առգրավել են հանցագործության գործիքը՝ ատրճանակ և գնդացիր, իսկ մեքենայից, որով նրանք հեռացել են դեպքի վայրից՝ բանկից գողացված գումարի մի մասը։

Հետաքննությունը շարունակվում է մի խումբ անձանց կողմից կատարված ավազակային հարձակման և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու փաստերով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և 236-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ մաս): Այս հանցագործությունների համար առավելագույն պատիժը վեցից ինը տարի ժամկետով ազատազրկումն է։