Ձերբակալվել է Քութայիսիում Bank of Georgia-ի մասնաճյուղի վրա հարձակում գործած տղամարդը |

Քութայիսիում «Վրաստանի բանկի» վրա հարձակվողին ձերբակալել են, իսկ բոլոր պատանդներին ազատ են արձակել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ հաղորդակցությունների վարչության պետ Քեթի Կովզիաշվիլին։
Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն ավարտվել է բարեհաջող, և պատանդներն ազատ են արձակվել։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, զինված անձը ներխուժել է Քութաիսիում գտնվող Bank of Georgia-ի մասնաճյուղ ու պատանդ վերցրել 14 մարդու։ Նա 2 միլիոն դոլար է պահանջել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բոլոր պատանդներն աստիճանաբար ազատ են արձակվել, որից հետո իրավապահները դեպքի վայրում ձերբակալել են հանցագործին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
«Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 1985 թվականին ծնված Գ.Ն.-ին, որը հարձակվել է Քութայիսիում Bank Georgia-ի գրասենյակներից մեկի վրա՝ կատարելով ահաբեկչություն, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելով, ապօրինի զինամթերք գնել, պահելով և կրելով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ զինված անձը ներխուժել է Քութաիսիի Շոթա Ռուսթավելի պողոտայում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և խոշոր չափի գումար ձեռք բերելու համար պատանդ վերցրել 14 մարդու։
ՆԳՆ-ն աստիճանաբար ազատ է արձակել բոլոր պատանդներին, որից հետո իրավապահները տեղում ձերբակալել են հարձակվողին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236, 323 և 329 հոդվածներով»,- հայտնել են ՆԳՆ-ում։