Ռուսական ու ամերիկյան պատվիրակությունները քննարկել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցը. Լավրով

Ռուսական ու ամերիկյան պատվիրակությունները քննարկել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցը. Լավրով


Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին այժմ զեկուցվում է ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին: Նա հաստատել է՝ կողմերը քննարկել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցը։
 
«Մոսկվան հանդես է գալիս բոլորի համար ավելի ընդունելի տարբերակով սևծովյան նախաձեռնության վերսկսման օգտին: Երբ դա տեղի ունենա, Ռուսաստանը հստակ երաշխիքներ կպահանջի: Մենք չենք կարող վստահել Կիևի խոսքին։ Ամերիկյան կողմը լսել է երաշխիքների մասով Մոսկվայի դիրքորոշումը և հասկանում է, որ միայն Վաշինգտոնը կարող է դրական արդյունքի հասնել ուկրաինական հարձակումները կանխելու հարցում»,- ասել է Լավրովը:
 
Մեկնաբանելով Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հեռանկարը՝ Սերգեյ Լավրովը նշել է՝ «այդ երազողներն ամեն օր ապացուցում են իրենց կատարյալ անկարողությունը»: