Իրակլի Կոբախիձեն հանդիպել է «Վրացական կապիտալի» տնօրենների խորհրդի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է «Վրացական կապիտալի» տնօրենների խորհրդի հետ։
Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում ներդրումային բարենպաստ միջավայրը, բարձր տնտեսական աճը, երկրի տարանցիկ դերը և կապի գործառույթը։ «Կառավարության ղեկավարը մանրամասնորեն խոսել է վրացական կապիտալի բաժնետերերի ներկայացուցիչների հետ Վրաստանի կառավարության տեսլականի մասին՝ ուղղված տնտեսության ամրապնդմանը և բիզնեսի զարգացմանը»։
Ընդգծվել է խաղաղության և կայունության առանձնահատուկ կարևորությունը, որն անհրաժեշտ նախապայման է տնտեսական աճի և բիզնեսի զարգացման համար։
«Georgian Capital»-ի տնօրենների խորհրդի անդամները նշել են, որ իրենց համար կարևոր է ուղղակիորեն վարչապետից տեղեկատվություն ստանալ տնտեսական զարգացմանը նպաստող կառավարության ձեռնարկած քայլերի և երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,- ասվում է զեկույցում։