Նավերի բախում Հյուսիսային ծովում. առնվազն 32 մարդ փրկվել է

Նավերի բախում Հյուսիսային ծովում. առնվազն 32 մարդ փրկվել է


Հյուսիսային ծովում՝ Բրիտանիայի ափերի մոտ, այսօր բախվել են Միացյալ Նահանգների դրոշի ներքո նավարկող Stena Immaculate լցանավը և պորտուգալական դրոշի ներքո նավարկող Solong կոնտեյներային նավը:

Բախումից հետո լցանավում ու բեռնատար նավում հրդեհ է բռնկվել, հայտնում է Sky News-ը։ Դեպքի վայր է ուղարկվել մի քանի փրկարար նավակ և ուղղաթիռ, ինչպես նաև ինքնաթիռ և մոտակայքում գտնվող նավեր, որոնց միջոցով պետք է մարեին հրդեհները։

Փրկարարական գործողության արդյունքում հնարավոր է եղել 32 մարդու ափ հանել, նրանք ողջ են, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ, հայտնում է լրատվականը:

Ըստ տեղեկությունների՝ վնասված ամերիկյան MV Stena Immaculate լցանավը մասնակցում է ամերիկյան բանակին վառելիք մատակարարելու ծրագրին։