Կանադան նոր վարչապետ կունենա

Կանադայի Լիբերալ կուսակցության անդամները կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրել են որպես կուսակցության նոր առաջնորդ. Մարկ Քարնին կստանձնի նաև Կանադայի վարչապետի պաշտոնը։ Քարնին ստացել է ձայների ավելի քան 85%-ը։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ կհեռանա Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից և կլքի վարչապետի պաշտոնը, հենց կուսակցությունն իրեն փոխարինող գտնի։
Քարնին, ելույթ ունենալով կուսակցական համագումարում նշել է, որ Կանադայի համար մռայլ օրեր են: «Ես ձեզ խոստանում եմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը»,- հայտարարել է կառավարության ապագա ղեկավարը: Իր ելույթում Մարկ Քարնին նաև նշել է, որ Կանադան երբեք ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մաս:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: