Տորոնտոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է վիրավորվել

Կանադայի Տորոնտո քաղաքի գարեջրատներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է վիրավորվել։
Ոստիկանության տվյալով՝ վիրավորներից առնվազն վեցը հրազենային վիրավորումներ ունի: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նախնական տեղեկություններով՝ հարձակումը կազմակերպել է երեք մարդ, նրանց հաջողվել է անարգել լքել հանցագործության վայրը։ Հարձակման դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին: