Լարված զրույց Զելենսկու և Թրամփի միջև

Լարված զրույց Զելենսկու և Թրամփի միջև


Սպիտակ տանը Դոնալդ Թրամփ-Վոլոդիմիր Զելենսկի հանդիպման ժամանակ մթնոլորտը թեժացել է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը հայտարարել է, որ Զելենսկին բավարար հարգանք չի դրսևորում։ Նա նշել է, որ Զելենսկին պետք է ընդունի, որ Ուկրաինան խնդիրներ ունի, մասնավորապես մարդուժի խնդիր։

Զելենսկին ի պատասխան կոչ է արել գալ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Զրույցին միջամտել է ԱՄՆ նախագահը։ Նա հայտարարել է, որ Զելենսկին «խաղում է երրորդ համաշխարհային պատերազմի հետ»։

«Դուք հիմա լավ դիրքերում չեք։ Դուք չունեք կարևոր խաղաքարտեր։ Մեզ հետ դուք դրանք ձեռք կբերեք։ Դուք վտանգում եք միլիոնավոր մարդկանց կյանքեր»,- ասել է Թրամփը՝ շեշտելով, որ պետք է շնորհակալ լինել։

Ի պատասխան՝ Զելենսկին հայտարարել է, որ «չի եկել խաղաքարտերով խաղալու»։