Բորժոմիի եւ Բակուրիանիի բոլոր նախադպրոցական հաստատությունները փակ են երկու շաբաթով

Բորժոմիի եւ Բակուրիանիի բոլոր նախադպրոցական հաստատությունները փակ են երկու շաբաթով։ Ինչպես հայտնել է մանկապարտեզների ասոցիացիայի տնօրեն Նինո Բենդելիանին՝  դա կապված է կորոնավիրուսի կանխարգելման հետ։

«Հաստատվել են կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր, և այն հետագայում չտարածելու համար մենք կապվեցինք քաղաքապետարանի հետ և երկշաբաթյա ընդմիջում արեցինք»,- մեզ տեղեկացրեց  Բենդելիանին։

Նրա խոսքով՝ մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը փետրվարի 14-ից։

Բորժոմիի քաղաքապետարանի տվյալներով՝ Բորժոմիում կա 11 մանկապարտեզ, իսկ Բակուրիանիում՝ 1 մանկապարտեզ՝ ընդհանուր 983 երեխայի համար։