Առևտրային պատերազմը վատ տարբերակ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի համար. Շոլց
Եվրոպան կարող է բախվել Ամերիկյան մաքսատուրքերի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել նման սցենարը, միաժամանակ կարծիք հայտնել, որ Մեծ Բրիտանիայի հետ կարելի է որոշակի համաձայնության գալ:
Փարիզը և Բեռլինը պատրաստակամություն են հայտնել պատասխան քայլեր ձեռնարկել: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ առևտրային պատերազմը վատ տարբերակ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի համար, սակայն ԵՄ-ն պատրաստ է ցանկացած սցենարի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ համոզմունք է հայտնել է, որ ԵՄ-ն պետք է խթանի սեփական արտադրանքը՝ ամրապնդելու իր առևտրային դիրքը և նվազեցնելու արտաքին կախվածությունը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս նախազգուշացրել է՝ Եվրամիությունը վճռական արձագանք կտա, եթե Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանի եվրոպական ապրանքների վրա։