Կանադան անմիջապես և ուժգին կպատասխանի, եթե ԱՄՆ-ը շարունակի մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը. Թրյուդո
Կանադան անմիջապես և ուժգին կպատասխանի, եթե Միացյալ Նահանգները շարունակի մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը՝ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ նախազգուշացնելով կանադացիներին, որ նրանց դժվար ժամանակներ են սպասում:
Թրյուդոն, ելույթ ունենալով Կանադա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվական խորհրդի առաջ, նշել է. «Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն։ Մենք չենք հանգստանա, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել։ Պատասխանի բոլոր հնարավորությունները դիտարկվում են»:
Ավելի վաղ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից պատրաստ է 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ՝ որպես պատասխան այդ երկրներից ապօրինի ներգաղթյալների և թմրանյութերի ներհոսքին։