ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգության ապահովմանը. Մարկուս Ռիտեր
![ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգության ապահովմանը. Մարկուս Ռիտեր ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգության ապահովմանը. Մարկուս Ռիտեր](https://www.1lurer.am/images/news/46/229632/1.jpeg)
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հայկական կողմից հետևել Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին։
«Շնորհակալ ենք տեղի գյուղացիներին՝ սուրճի և հյուրընկալության համար։ ԵՄ դիտորդական առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»,- գրված է առաքելության ֆեյսբուքյան էջում: