Ռուսական պատվիրակությունը իշխանափոխությունից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա

Ռուսական պատվիրակությունը իշխանափոխությունից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ժամանել են Դամասկոս: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Սա ռուս պաշտոնյաների առաջին այցն է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո։

Սիրիայում մինչև այս տարվա մարտի 1-ը գործելու է ժամանակավոր կառավարությունը: