Թբիլիսին նպատակ ունի ակտիվացնելու Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում. Կոբախիձե

Թբիլիսին նպատակ ունի ակտիվացնելու Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում. Կոբախիձե


Բաքվում Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտին ստորագրվել է չորս փաստաթուղթ արտաքին քաղաքականության, ծովային տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում:  

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել մամուլի ասուլիսով:

«Պարո՛ն նախագահ, դուք առաջնորդ եք, ով օրինակ է մեզ համար։ Դուք պաշտպանում եք ձեր ժողովրդի և պետության շահերը»,- ասել է Կոբախիձեն։

Նա հայտարարել է, որ Թբիլիսին նպատակ ունի ակտիվացնելու Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում:

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների հնգյակում է, և պատրաստ ենք ընդլայնելու առևտուրը»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Նա Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Վրաստան:  

Ադրբեջանի նախագահն էլ նշել է, որ Կոբախիձեի այցը խորհրդանշում է երկու պետությունների հարաբերությունների բարձր մակարդակը: Ալիևի խոսքով՝ «Վրացական երազանքի» հաջողությունը ընտրությունում կդառնա Հարավային Կովկասում կայունության գրավականը: