Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

«Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։

Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել այն բարեփոխումները, որոնք վերջինս խոստացել է ձեռնարկել, ներառյալ՝ խտրականության դեմ օրենքի ընդունումը»: