Հուսով ենք՝ համաձայնագիրը կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում. ՀՀ ԱԳՆ

Հուսով ենք՝ համաձայնագիրը կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի հաստատման վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնագիրը:

«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների ու գերիների ազատ արձակումը: Հույս ենք հայտնում, որ այն կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում և ճանապարհ կհարթի դեպի համապարփակ խաղաղություն ու կայունություն Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում:

Բարձր ենք գնահատվում միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս կարևոր հանգրվանին»,- գրված է նախարարության X-ի էջում: