Ալիևը՝ Ադրբեջան-Իրան հարաբերությունների մասին

Ալիևը՝ Ադրբեջան-Իրան հարաբերությունների մասին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Իրանի նոր կառավարության հետ հարաբերություններին:

«Դեռ վաղ է այդ մասին խոսել, մենք Իրանի ներկայիս ղեկավարության հետ որևէ լուրջ շփում չենք ունեցել։ Եղել են որոշակի շփումներ կառավարության անդամների միջև, որոնք մեծամասամբ կապված են եղել տնտեսական և տրանսպորտային հարցերի հետ»,- ասել է նա։

Ալիևը հիշեցրել է նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումը՝ այն որակելով կազմակերպված ահաբեկչություն, որը ազդել է երկկողմ հարաբերությունների վրա: