Հայտնաբերվել են Հարավային Կորեայում ավիավթարում զոհված բոլոր 179 ուղևորների մարմինները

Հայտնաբերվել են Հարավային Կորեայում ավիավթարում զոհված բոլոր 179 ուղևորների մարմինները


Կորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են Jeju Air-ի ինքնաթիռում բոլոր գտնվողների մահը, բացառությամբ երկու ողջ մնացածի։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Ավելի վաղ իշխանությունները ենթադրում էին, որ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են, բացառությամբ անձնակազմի երկու ողջ մնացած անդամի, որոնք գտնվել են պոչի հատվածում:

Ինքնաթիռում եղել է 181 մարդ։