Նախագահի երդմնակալությունից հետո իրավիճակի սրում չեմ սպասում. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի սպասում իրավիճակի սրում դեկտեմբերի 29-ին Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունից հետո։
Նա բացառել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի լքի նախագահական նստավայրը, քանի որ դա քրեական հանցագործություն է, որը պատժվում է 3-15 տարվա ազատազրկմամբ։
Կոբախիձեն նշել է, որ իշխանության պարտքն է նախազգուշացնել Զուրաբիշվիլուն այդ մասին՝ խուսափելու նրան հարկադրաբար նստավայրից դուրս բերելու և քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու անընդունելի իրավիճակից։