Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է բողոքարկել 2024 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքները։ Նա նոյեմբերի 19-ին ընտրակեղծիքների վերաբերյալ հայց կներկայացնի Սահմանադրական դատարան։ Այդ մասին նա հայտարարել է իր նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։
Վրաստանի նախագահը կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հորդորել քաղաքացիներին շարունակել բողոքի ցույցերը ընտրությունների արդյունքների դեմ։
Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմությունը շարունակում է շուրջօրյա բողոքի ակցիան Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ։ Ցուցարարները վրաններ են տեղադրել ու արգելափակել շրջակա փողոցները։