Արմեն Դանիելյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին նշանակել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Դանիելյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանն ազատման դիմում էր գրել։